Մեքսիկական դիպլոմատներ
1931թ., Հայկինո, 58րոպ. (1601 մ), սեւ/սպ., համր, է.թ. 25.12.1932թ.:
Սց.հեղ. Ե.Չուբար, բեմ.ռեժ. Ա.Մարտիրոսյան, Լ.Քալանթար, բեմ.օպեր. Գ.Բեկնազարյան (Գարոշ), բեմ. նկ. Վ.Կոմարդենկով, Մ.Կարյակին, ռեժ.աս. Լ.Դայրեջյան, ռեժ.օգն. Մ.Լինեւիչ, դիմ. Ա.Գամկրելիձե, Ա.Սամվելյան, գլխ.ադմ. Խ.Աբրահամյան:
Դերերում. Խաչան – Հ.Խաչանյան, Արամ – Ա.Ամիրբեկյան, Սաքո – Հր.Ներսիսյան, սպա – Մ.Լինեւիչ, վարչապետ – Ա.Հասան-Ջալալյան, վարչապետի կինը – Ռ.Գրիգորյան, պառլամենտի քվեստոր – Լ.Դայրեջյան, սպաներ – Խ.Աբրահամյան, Ս.Քոչարյան, լրագրող – Գ.Չախիրյան:
Երկու վարսավիրների արկածները, որոնք վարչապետի կարգադրությամբ որոշ ժամանակ հանդես են գալիս արտասահմանյան դիվանագետների դերում:
|