www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Երեւանյան օրերի խրոնիկա

1972թ., Հայֆիլմ, 105 րոպե (2882 մ), գուն., է.թ. 01.1974թ.:
Սց. հեղ. Պ. Զեյթունցյան, Ֆ. Դովլաթյան, բեմ. ռեժ. Ֆ. Դովլաթյան, բեմ. օպեր. Ա. Յավուրյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Ա. Տերտերյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, ռեժ. Ա. Հայրապետյան, Ա. Սամվելյան, օպեր. Գ. Հայրապետով, Մ. Խանամիրյան, զգ. նկ. Գ. Իսայան, նկ. դիմ. Պ. Ասչյան, ռեժ. աս. Հ. Իսկուդարյան, Գ. Մելքոնյան, Դ. Նիկողոսյան, օպեր. աս. Կ. Այվազյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ն. Շաբաեւ, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Վ. Մնացականյան, Լ. Բուդաղյան, տն. Հ. Ոպյան:
Դերերում. Արմեն – Խոր. Աբրահամյան, Անահիտ – Ջ. Ավագյան, Ռուբեն – Ա. Այվազյան, Կարեն – Լ. Սարկիսով, Սմբատյան – Գ. Ջանիբեկյան, անծանոթ կին – Ե. Խուդաբաշյան, խորթ հայր – Ռ. Մարտիրոսյան:
Դրվագներում. Խ. Ասմարով, Ռ. Պ. Բաբայան, Լ. Վարդանյան, Ն. Գեւորգյան, Ա. Ջրաղացպանյան, Ռ. Մկրտչյան, Ա. Ռստակյան, Գ. Սիմոնյան, Ա. Սահակյան, Գ. Տրդատյան, Ս. Չրչյան, Մ. Պարոնիկյան:

Ուրիշի հոգսերով ապրող, անարդարություն եւ ստորություն չհանդուրժող Արմենը պետարխիվի աշխատակից է: Ըմբոստ եւ անհանգիստ խառնվածքի տեր լինելով` նա պատասխանատվություն է վերցնում այնպիսի կոնֆլիկտների համար, որոնք նրան անմիջականորեն չեն վերաբերում: