Բանական կյանքի նշաններ
2001թ., «Հայֆիլմ», 7րոպե, գուն.:
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./ անիմ. Ռ. Սահակյանց, օպեր. Ա. Քյուրդիան, ֆիլմում աշխ. են` Վ. Բաղդասարյան, Վ. Մայիլյան, Ս. Գալստյան, Գ. Գրիգորյան, Մ. Դեպոյան, Դ. Սահակյանցը, Գ. Աթայան, Ա. Մինասյան, Մ. Ադամյանը, հնչ. օպեր. Ա. Թումանյան, տն. Հ. Ներսեսյան:
Միկրոսկոպի տակ տիեզերքն ուսումնասիրող գիտնականը տարբեր մոլորակներում ականատես է դառնում բազում հիմար ու անհեթեթ տեսարանների, բայց երբ տիեզերք արձակված հրթիռը, խոցելով մանրադիտակի ոսպնյակը, մխրճվում է գիտնականի գանգի մեջ ու երթևեկում նրա ուղեղում, հաղորդվում է, որ հենց գիտնականի ուղեղում չեն հայտնաբերվել բանական կյանքի նշաններ:
|